կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-17 15:50
Հասարակություն

Վաղը՝ առատ տեղումներ, ջերմաստիճանի անկում մինչև 10 աստիճանով

Վաղը՝ առատ տեղումներ, ջերմաստիճանի անկում մինչև 10 աստիճանով

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մարտի 18-ին կեսօրից հետո և մարտի 19-ին մինչև առավոտ հանրապետության տարածքը կրկին գտնվելու է Սկանդինավիայից ներխուժող հզոր ցիկլոնի ազդեցության գոտում: Նշված ժամանակահատվածում հանրապետության բոլոր շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Լեռնային մարզերում կտեղա առատ ձյուն, նախալեռնային գոտիներում թաց ձյուն, առանձին հատվածներում կդիտվի քամու ուժգնացում 15-20մ/վրկ, բուք, ճանապարհներին մերկասառույց: Հովտային գոտիներում սպասվող տեղումները կլինեն անձրևի տեսքով: Մարտի 19- ցերեկը տեղումները կդադարեն: Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով, վաղը ցերեկը կնվազի 8-10 աստիճանով, մարտի 19-ի ցերեկը և 20-ին կրկին եղանակը կտաքանա 8-10 աստիճանով»: