|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Հանրապետության տարածքում մարտի 11-ի գիշերը, 12-13-ը, 14-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև, 14-ի ցերեկը, 15-ին ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-7 մ/վրկ. արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 14-ի ցերեկը, 15-ին կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում՝
Մարտի 11-ի գիշերը, 12-13-ը, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև, 14-ի ցերեկը, 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
