կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-10 15:04
Հասարակություն

Մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով

Մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով
Այսօր երեկոյան ժամերին և նոյեմբերի 11-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` հանրապետության տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
 
Մասնավորապես` ձյան առատ տեղումներ են սպասվում Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում։
 
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը բոլոր մարզերում կնվազի 10-12 աստիճանով։
 
Մայրաքաղաքում այսօր երեկոյան ժամերին, նոյեմբերի 11-ին սպասվում են տեղումներ:
 
Նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
Մարզերում այսօր երեկոյան ժամերին, նոյեմբերի 11-ին` շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով:
 
Նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, նոյեմբերի 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը կնվազի 10-12, նոյեմբերի 12-ի և 13-ի գիշերը` 5-6 աստիճանով: