Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին շրջանում հաճախ ենք տեսնում հայ երեխաների և մեծահասակների տարբեր երկրերի «Ձայնը» նախագծի շրջանակներում:
Այս անգամ Իսպանիայում ենք: «Իսպանիայի ձայնը 3» (LA VOZ KIDS 3) նախագծին մասնակցել է նաև մեր հայրենակիցը՝ 13-ամյա Հայկ Արսենյանը:
Հայկը ծնվել է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում 2004 թվականին: 2016-ից հաճախում է Սանտ Լուիսի միջնակարգ դպրոց:
Դեռ մանկուց նրա մեջ նկատել են սեր երաժշտության հանդեպ: 6 տարեկանից սկսել է սովորել Բարսելոնայի «ՄյուզիքԱրտ 102» երաժշտական դպրոցի ջութակի բաժնում, իսկ երկու տարի անց հաճախել է նույն դպրոցի վոկալի դասերին:
Հայկի երաժշտական տաղանդը դրսևորվել է փոքր հասակից: Նա, որպես մենակատար, մասնակցել է Ջոն Ջեքոբս և Մակ Հուֆֆի «Այսօր շաբաթ է» համանուն մյուզիքլի կատալոներեն թարգմանությամբ պրեմիերային:
Երաժշտական դպրոցն ավարտելուց հետո 2016 թվականին ընդունվել է Բարսելոնայի պետական կոնսերվատորիայի ջութակի բաժին, որտեղ ուսանում է մինչ օրս:
Հայկն իր տաղանդը չի կորցնում և անընդհատ աշխատում է ձայնային տվյալների հզորացման և պահպանման վրա: Նրա հետ աշխատում են հայտնի մասնագետներ Լայա Պորատը և Հայաստանի ջազի պետական դպրոցի վոկալիստ Լիլիթ Պապոյանը: Հանդես է եկել անհատական կատարումներով Բարսելոնայի «Բարց» թատրունում կայացած «ՖԵՄ ՋԱԶ» համերգի ժամանակ:
Ժամանակն էր նվաճել նոր բարձունքներ: Եվ մեր հայրենակիցն իր ելույթներով փայլում է նաև «Իսպանիայի ձայնը 3» նախագծում, որտեղ Հայկի տաղանդը տեսնում ու հիանում են նախագծի կազմակերպիչները: Նրա հետ համագործակցում են աշխարհահռչակ վոկալիստ Խոսե Մարիա Սեպուլվեդիան և հանրահայտ երգիչ, բազմաթիվ պլատինե և ադամանդե սկավառակի դափնեկիր, «World Music Awards»-ի և «Լավագույն լատինո երգիչ» անվանակարգում Գրեմմի մրցանակակիր Դավիդ Բիսբալը:
Մենք, իսկապես, հպարտանում ենք Հայկի հաջողություններով և համոզված ենք, որ նրա անունը դեռ կլսենք մեծ բեմերից: