Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մեզ հասած տեղեկություններով՝ երեկ մրցապայքարը թեժ է եղել նաեւ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում: Սեւանի կենտրոնում՝ եկեղեցու մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀԿ–ից ռեյտինգայինով առաջադրված պատգամավոր Կարեն Բոթոյանի ու Սեւանի հացի գործարանի տնօրեն, թեկնածու Աշոտ Ավետիսյանի կողմնակիցների միջեւ: Ականատեսները պատմում են, որ կողմերն իրար հայհոյել են, ծեծել, անգամ բանը հասել է իրար արյունլվիկ անելուն:
ՀՀԿ–ականներին բաժանել է դեպքի վայր հասած ոստիկանությունը, որն էլ, սակայն, ականատես բնակիչներին հորդորել է ձայն չհանել, մոռանալ միջադեպի մասին:
ՀՀԿ թեկնածու Կարեն Բոթոյանը երեկ ողջ օրն անհասանելի էր, իսկ Աշոտ Ավետիսյանը մեզ վստահեցրեց, որ նման բան չի եղել ու չէր կարող լինել: «Նման բան չի եղել Սեւանում: Եթե լիներ, ես տեղյակ կլինեի: Մենք Կարեն Բոթոյանի հետ նույն կուսակցությունից առաջադրված թեկնածուներ ենք, ո՞նց կարող է նման բան լինի»,– հայտարարեց Ավետիսյանը՝ հավելելով. «Նորմալ քարոզարշավ ա գնում, ամեն մեկն իր հնարավորության սահմաններում պայքարում է»:
Իսկ միջադեպի վկաները հաստատում են կատարվածը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։