Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Սենատի օրենքների հանձնաժողովը ստեղծել է Հայաստանի ու Արցախի առևտրի, արվեստի ու մշակույթի փոխանակման հատուկ հանձնախումբ:
Ըստ «Գանձասար»-ի՝ նոր հանձնախումբը ձևավորվել է սենատոր Էնթոնի Փորթանթինոյի առաջարկով` Արցախի և Հայաստանի հետ նահանգային առևտրական, մշակութային և կրթական կապերը սերտացնելու համար:
Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը ողջունել է այդ յուրահատուկ հանձնախմբի ձևավորումը` շեշտելով, որ առաջին անգամ է նման մակարդակով Արցախին առնչվող հանձնախումբ ձևավորվում: Նա նաև շնորհակալություն է հայտնել սենատոր Փորթանթինոյին, ով կարողացել է պաշտոնը ստանձնելուց երեք ամիս անց նման նախաձեռնություն կյանքի կոչել:
Սենատոր Էնթոնի Փորթանթինոն էլ հպարտություն է հայտնել, որ կարողացել է հաջողությամբ ավարտին հասցնել նախաձեռնությունը:
«Մենք միմյանց շատ բան ունենք տալու, և վստահ եմ, որ Հայաստանն ու Արցախը Կալիֆորնիայի համար հոյակապ գործընկերներ կլինեն»,- հայտարարել է նա:
Էնթոնի Փորթանթինոն անցյալ տարվա հունիսին Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի անդամ Զարեհ Սինանյանի հետ այցելել էր Հայաստան և Արցախ` մոտիկից ծանոթանալով հայ գործարարների, նորարարական կենտրոնների ղեկավարների հետ, հանդիպումներ ունենալով նաև կառավարության և մամուլի ներկայացուցիչների հետ: Կալիֆորնիայի, Հայաստանի և Արցախի առևտրի, արվեստի ու մշակույթի փոխանակման հանձնախմբի մյուս անդամներն են Քևին դե Լեոն, Թոնի Մենտոզան, Ջոշ Նյումանը և Սթոք Ուիլքը: