կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-25 06:52
Հասարակություն

Մշակույթի և արվեստի գործիչները պահանջում են ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին

Մշակույթի և արվեստի գործիչները պահանջում են ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին

Այսօր Երևանում Կոնսերվատորիայի դիմացի այգում, Կոմիտասի արձանի մոտ հավաքված մշակույթի և արվեստի գործիչները` ի պաշտպանություն «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի, տարածել են հայտարարություն, որտեղ ասված է. «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձությունները, մասնավորապես լրագրողի նկատմամբ հարձակումների պարբերականությունը մտահոգություն են հարուցում: Սա վկայում է այն մասին, որ պատկան մարմիններն անկարող են ապահովել դատապարտված լրագրողի անվտանգությունը: Ավելին, հասարակական որոշ շերտեր կասկած են հայտնում այդ հարձակումների ուղղորդված լինելու եւ լրագրողի կյանքին անմիջական վտանգ սպառնալու մասին: Մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետությանը` որպես եվրոպական արժեքների դավանող, ժողովրդավարությունը որպես այլընտրանք չունեցող զարգացման ուղի ընտրած պետության, հարիր չէ ազատազրկման մեջ պահել լրագրողի` հակառակ միջազգային հանրության եւ միջազգային նորմերի եւ կոնվենցիաների պահանջների: Մենք, հանուն Հայաստանի Հանրապետության պատվի եւ արժանապատվության, հաշվի առնելով լրագրողի կյանքին վտանգ սպառնալու հանգամանքըանկախ նրանից կիսում ենք նրա քաղաքական հայացքները թե ոչ, պահանջում ենք անհապաղ քննարկել եւ լուծել Նիկոլ Փաշինյանի ազատ արձակման հարցը` ի կատարումն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պահանջների»,- ասված է հարտարարության մեջ:

 

Հայտարարությունը ստորագրել են 108 մշակույթի և արվեստի հայտնի գործիչներ: