|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, ՀՀ քննչական պետական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը ցանկանում է ապրիլյան խորհրդարանական ընտրություններից հետո իր եղբոր՝ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի համար որեւէ պաշտոն ձեռք բերել:
Աղվան Հովսեփյանը շտապում է եղբոր գործերը կարգավորել, քանի դեռ ունի այդ հնարավորություններն ու քանի դեռ իշխանություններն իրեն էլ չեն ուղարկել թոշակի: «Ես դեռ պատգամավոր եմ եւ կարող եմ իմ հարցերը լուծել»,‐ երեկ մեզ հետ զրույցում Ռուբեն Հովսեփյանը չհամաձայնեց վերոնշյալ տեղեկության հետ:
Հայտնի է, որ Ռուբեն Հովսեփյանն ընդգրկված չէ Հանրապետական կուսակցության համամասնական կամ ռեյտինգային ցուցակներում, եւ այդ հանգամանքն արդեն մեկնաբանել է իր ցանկությամբ. նա հայտարարել է, որ թեեւ չի ուզում քաղաքականությունից դուրս գալ, բայց պատգամավոր էլ չի ուզում լինել: Այդ դեպքում որտե՞ղ է ցանկանում աշխատել ընտրություններից հետո, նորի՞ց ՏԻՄ մարմիններում, թե այլ օղակում: «Որտեղ ինձ կտեսնեն, չեմ կարող ասել»,‐ պատասխանեց Հովսեփյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: