Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։
Նախագահի կարգրադրության մեջ, մասնավորապես, ասված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ հոդվածով, 55-րդ հոդվածի 6-րդ կետով և քննչական մարմինների անկախությունն ամրապնդելու, քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա միասնական քննչական մարմին կազմավորելու նպատակով որոշում եմ.
1. Ստեղծել միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով:
2. Հաստատել միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի անհատական կազմը' համաձայն հավելվածի:
3. Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովին' մշակել և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ ներկայացնել միասնական քննչական մարմնի կազմավորման և գործունեության համար անհրաժեշտ օրենքների նախագծերը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը' մինչև սույն կարգադրության 3-րդ կետում նշված օրենքների ուժի մեջ մտնելը մշակել համապատասխան իրավական ակտերի նախագծեր' միասնական քննչական մարմնի կազմավորման և գործունեության ֆինանսական, շենքային և նյութատեխնիկական ապահովման նպատակով:
Հանձնաժողովի ամբողջական կազմին կարող եք ծանոթանալ այստեղ։