|
Փոխարժեքներ
22 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Հաջորդ տարի միասնական քննությունների ձևաչափն էականորեն կփոփոխվի. այսօր լրագրողներին ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Նա խոստացավ, որ հասարակության համար շատ ընկալելի, լուրջ փոփոխություններ են լինելու:
Ինչ վերաբերում է այս տարվան, ապա նախարարը հավաստիացրեց, որ Գիտելիքների թեստավորման կենտրոնն արդեն նախապատրաստական աշխատանքներն է իրականացնում, իսկ ԿԳ նախարարությունն իր պատասխանատվության շրջանակում հետևում է գործընթացին:
«Կարծում եմ, որ հասել ենք որոշակի արդյունքի` այն առումով, որ քննությունների շուրջ նախկինում տեղի ունեցող իրարանցումն այլևս չի լինում, ուսանողների համար տեղերը բավականաչափ են: Մենք ուրիշ խնդիր ունենք, որը պետք է փորձենք լուծել` եթե կարողանանք միասնական քննություններից անջատել անվճար համակարգը, և պետությունը կարողանա իր քաղաքականությունն ավելի ազատ իրականացնել, անվճար համակարգի մեջ սոցիալական շերտը մեծացնել, կստանանք շատ դրական արդյունք: Այսինքն` միասնական քննությունները կհանձնեն մի տեղ, մրցույթը կկարողանանք անցկացնել մեկ այլ վայրում»,- ասաց Մկրտչյանը:
Նա նշեց նաև, որ, փոփոխության հետ կապված, իրենք արդեն աշխատանքներ են տանում և պետք է փորձեն մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ամբողջական փաթեթը ներկայացնել: