|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությամբ, հերթական աշխատաժողովն էր կազմակերպել տարածքային ընտրական հանձնաժողովների անդամների համար: Աշխատաժողովին հրավիրված էր ընտրական հարցերով նախկին դատավոր, Վենետիկի հանձնաժողովի անդամ Մանուել Գոնսալես Օրոպեսան:
Աշխատաժողովի մասնակիցները քննարկել են ընտրական վեճերի լուծման գործընթացներին առնչվող հարցեր, մասնավորապես` ընտրական հանձնաժողովներում վարչական վարույթի առանձնահատկությունները, որոնք սահմանված են Ընտրական նոր օրենսգրքով: Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել և քննարկվել են հանձնաժողովներին դիմումներ (բողոքներ) ներկայացնելու, դրանք քննարկելու և արդյունավետ լուծումներ տալու ընթացակարգերը: Միջազգային փորձագետ Մանուել Գոնսալես Օրոպեսայի կողմից ներկայացվել են նաև ընտրական վեճերի լուծման միջազգային չափանիշներն ու փորձը:
ԿԸՀ մամուլի ծառայություն