Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Վենետիկի հանձնաժողովի անդամները վաղը`օգոստոսի 25-ին, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպում են ունենալու` Սահմանադրության նախագիծը քննարկելու, իրենց առաջարկները ներկայացնելու համար:
Yerkir.am–ը կապ հաստատեց մի քանի քաղաքական ուժերի հետ` տեղեկանալու` մասնակցելո՞ւ են Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպումներին:
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն ասաց, որ դեռևս հայտնի չէ` իրենք մասնակցելո՞ւ են հանդիպմանը, թե՞ ոչ: «Դեռևս քննարկում ենք այդ հարցը, բայց սահմանադրական «չարեփոխումների» բովանդակային քննարկումներին չենք մասնակցում»,- ասաց նա:
ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտնեց, որ իրենք մասնակցելու են հանդիպմանը: «Դեռ չգիտեմ, թե կոնկրետ ովքեր են մասնակցելու, բայց ՕԵԿ-ն անպայման ունենալու է իր մասնակցությունը: Մեր տեսակետը վաղուց է հայտնի, և մեր ներկայացրած առաջարկների վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնել են նաև հենց այդ նույն հանձնաժողովի ներկայացուցիչները»,- ասաց պատգամավորը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ՀՀՇ ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի քննարկումներին, իսկ ՀՀՇ-ի մասով որևէ բան ասել չի կարող:
Նշենք նաև, որ հանդիպմանը մասնակցելու են ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն: