Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 11-ին` ժամը 08.20-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Քանաքեռի գնացքի գծերի վրա տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող զորամասի հարևանությամբ հայտնաբերել էր մոտ 25-30 տարեկան տղամարդու դիակ` գլխի ձախ քունքային շրջանում հրազենային վնասվածքի հետքով: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է դիակի ինքնությունը՝ 1990 թ. ծնված Լևոն Բունիաթյան:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի, Արարատի մարզային վարչությունների և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հոկտեմբերի 11-ին` ժամը 01.00-ին, Երևանի Պ. Սևակի փողոցի թիվ 105 շենքի մոտ 1986 թ. ծնված Արթուր Ե.-ին պատկանող «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահում, 1991 թ. ծնված Տարոն Գալուստովը դեռևս չպարզված տիպի ատրճանակից մեքենայի սրահի հետնամասից կրակել է առջևում նստած Լ. Բունիաթյանի գլխի ձախ քունքային հատվածին, այնուհետև տաքսու վարորդին զենքի սպառնալիքով ստիպել դիակը տեղափոխել Ծ. Աղբյուրի փողոցում գտնվող զորամասին հարակից էլեկտրասյան մոտ և, հանելով դիակը մեքենայից, գետնին գցած վիճակում, երկրորդ անգամ կրակել է ծոծրակին ու նույն ավտոմեքենայով հեռացել:
Հոկտեմբերի 12-ին Տարոն Գալուստովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: Ոստիկանության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների արդյունքում` հոկտեմբերի 12-ին` ժամը 19.10-ին, Գալուստովը ներկայացել է ոստիկանություն և հանձնվել ՀՀ քննչական կոմիտե:
Տարոն Գալուստովը կալանավորված է: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: