Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 23.02.2017թ. հերթական նիստում ընդունվել է Երևան քաղաքին գույք նվիրաբերելու մասին որոշման նախագիծը:
Երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականության շրջանակներում Նուբարաշեն համայնքումգտնվող նախարարության համակարգի Երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունը վերափոխվել է Երեխայի և ընտանիքիաջակցության կենտրոնի և ազատված ննջարանային մասնաշենքը, որոշման համաձայն, նախատեսվում է տրամադրել Նուբարաշեն վարչականշրջանին՝ նոր մանկապարտեզ հիմնելու նպատակով:
Մանկապարտեզի տարածքի համար Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի միջնորդությամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալականհարցերի նախարարին է դիմել Երևանի քաղաքապետը:
Քաղաքապետի առաջարկությունը նախարարությունը համարում է համահունչ կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններիբնույթին և գտնումէ, որ մանկապարտեզի գործունեությունը կարելի է դիտարկել որպես մեկ համալիր գործունեություն՝ կազմակերպությանգործունեության հետ, քանի որ նպատակ է հետապնդում ապահովել սոցիալական պաշտպանության ոլորտում կարիք ունեցող ընտանիքներինհամապատասխան ծառայությունների մատուցումը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին