Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանը, նրա եղբայր Ադամն ու հայրը՝ Փոլը, «Հայաստան» համահայկական հիմնադրամին 250 հազար դոլար նվիրատվություն կկատարեն։
Դեն Բիլզերյանը, համացանցում ունենալով 35 մլն հետևորդ, նրանց պարբերաբար պատմում է Հայաստանի մասին։
Բիլզերյանները 2018 թվականի ամռանն այցելել էին Արցախ, որտեղ հանդիպել էին սահմանին կանգնած զինվորների հետ։
«Ես շատ հիասթափված եմ, որ Ադրբեջանը որոշել է հարձակվել հայ ժողովրդի վրա։ Սա ահավոր է, երիտասարդ տղաները զոհվում են: Ցավոք, երկիրը պետք է պաշտպանի իրեն, և ժողովուրդը մեկնում է սահման` պատերազմելու»,- «USArmenia»-ի ուղիղ երթերում ասել է Փոլ Բիլզերյանը, որի նախնիները Ցեղասպանությունից հետո գաղթել են ԱՄՆ Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգից։
Փոլ Բիլզերյանը հույս հայտնեց, որ սահմանին կանգնած բոլոր զինվորները կհաղթահարեն ամեն ինչ և կպաշտպանեն իրենց տունը։
Ադամը նույնպես շատ մտահոգված է տեղի ունեցող իրադարձություններով։
«Արցախը շատ գեղեցիկ է, մենք ընտանիքով այցելել էինք 2 տարի առաջ։ Դա հիանալի ճամփորդություն էր, և ես, իրոք, հաճույք էի ստանում։ Այժմ շատ մտահոգված եմ»,- նշել է նա։
Փոլ Բիլզերյանն ուղիղ եթերում հայտարարել է, որ ինքը, Դենը և Ադամը, «Հայաստան» համահայկական հիմնադրամին ուղարկելու են 250 հազար ԱՄՆ դոլար նվիրատվություն։ Նաև հայտնել է, որ ընկերոջ հետ պատրաստվում էր հուլիսին այցելել Հայաստան, սակայն COVID-19-ը խանգարել է, սակայն երբ կրկին հնարավոր լինի, ինքն անպայման կգա ՀՀ և իր հետ կբերի ընտանիքի անդամներին։
2018 թվականի օգոստոսի 27-ին Դեն և Ադամ Բիլզերյանները ստացել էին ՀՀ քաղաքացիություն։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը դրանահավաք է նախաձեռնել` «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով։