Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մամվել Գրիգորյանն այսօր խորհրդարանում, պատասխանելով լրագրողների` իր առաջադրվելու հետ կապված հարցին, նշեց, որ հենց որոշի, կասի, ապա դիմեց օգնականին. «Մեսրո'պ, անունները գրի /նկատի ունի իրեն մոտեցած լրագրողների անուն-ազգանունները խմբ/»:
Հարցին, թե ԵԿՄ նիստին հնարավո՞ր է քննարկվի Սեյրան Օհանյանին ԵԿՄ-ից հեռացնելու հարցը, նա պատասխանեց. «Այ մարդ, պրիչոմ Սեյրան Օհանյան: Մեծ, գրագետ աղջիկ ես... Համագումարում էդ հարցը քննարկել չկա»:
Դիտարկմանը, թե ամեն դեպքում նա քաղաքական հայտ է ներկայացրել, Գրիգորյանն արձագանքեց. «Երկրապահում բոլոր կուսակցություններից, քաղաքական դաշտերից մարդ կա` անկախ դրանից: Դա կամավորական միություն ա, աբսալյուտնի խնդիր չի լինի: Եթե, ուրիշ բան, երկրապահին դեմ բան անեն, ով ուզում է լինի, կպատժվի, բայց քաղաքականություն մենք չենք արգելել»: