Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ԱԺ-ում լրագրողները ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքվեցին, թե հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ն առհասարակ բոյկոտի նախագահական ընտրությունները: Նա հայտարարեց, որ այս պահին ոչ մի տարբերակ էլ չի բացառվում:
«Այս վիճակում իսկապես պետք է մտածել` որն է ամենաարդյունավետ միջոցը այս ռեժիմի դեմ պայքարելու համար: Հարցը բուռն քննարկումների փուլում է գտնվում ՀԱԿ-ում, եւ բնականաբար, շատ բան կապված է Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական որոշումից: Տեր-Պետրոսյանը լրջորեն կշռում է, որի հիման վրա էլ իր որոշումը կկայացնի»,- հայտարարեց Զուրաբյանը:
Yerkir.am-ի հարցին, թե Տեր-Պետրոսյանի որոշումը հրապարակվելու է ՀՀՇ համագումարո՞ւմ, ՀԱԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ կախված չէ համագումարից, հնարավոր է, որ Տեր-Պետրոսյանը դրա մասին ակնարկի կամ խոսի, բայց մեխանիկական կապ համագումարի եւ նրա որոշման հայտարարման միջեւ չկա:
Իսկ Զուրաբյանի կարծիքով՝ կառաջադրվի՞ Տեր-Պետրոսյանը, թե՞ ոչ, նա նշեց, որ տպավորությունների վրա երբեք չպետք է հիմնավորվել: «Ես որեւէ տպավորություն չունեմ: ՀԱԿ-ում ավելի մեծ դեր խաղում են ոչ թե տպավորությունները կամ ցանկությունները, այլ ռացիոնալ քաղաքական հաշվարկները»,- հայտարարեց Զուրաբյանը:
Հարցին թե նախագահական ընտրությունների հետ կապված որեւէ բան փոխե՞լ է գաղտնալսված զրույցի ձայնագրությունը, Զուրաբյանը հայտարարեց, որ այն ուժեղացրել է այս ապօրինի ռեժիմի դեմ պայքարելու վճռականությունը: