|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արթուր Յուսպաշյանը համալրել է «Գանձասար-Կապան»-ի շարքերը։ 27-ամյա ֆուտբոլիստը կապանյան թիմի հետ մեկ տարվա պայմանագիր է ստորագրել. հայտնում է կապանյան ակումբի մամուլի ծառայությունը: Նշենք, որ Յուսպաշյանի վերջին ակումբը եղել է Կիպրոսի բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Անագենիս» թիմը, որի կազմում նա 10 հանդիպում է անցկացրել։
Յուսպաշյանը «Փյունիկ»-ի դպրոցի սան է, որի առաջին թիմի կազմում անցկացրել է 10 մրցաշրջանը, մասնակցել բարձրագույն խմբի առաջնության 214 խաղի և դարձել 7 գոլի հեղինակ։
Ազգային հավաքականի մարզաշապիկով 27-ամյա կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել 11 անգամ: