|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Լոնդոնում գործող փորձագետ Դևիդ Գրանտը պնդում է, որ վերջապես հայտնաբերել է Ալեքսանդր Մակեդոնացու կտակն ու վերջին ցանկության վկայականը նրա մահից 2000 տարի անց:
Ինչպես հայտնում է Horizon Weekly-ն` վկայակոչելով The Daily Mail պարբերականի հրապարակումները, մակեդոնացի արքայի վերջին ցանկությունը, հավանաբար, գրառվել է հնագույն հայկական ձեռագրի տողերում:
Վաղուց փնտրվող կտակում Ալեքսանդր Մեծը ներկայացրել է իր ծրագրերը` կապված իր ղեկավարած հույն-պարսկական կայսրության հետ: Այն բացահայտում է նաև արքայի ցանկությունները իր հուղարկավորության մասին, ինչպես նաև իր մեծ կայսրության իշխանավորներին:
Փորձագետի խոսքով` Ալեքսանդր Մակեդոնացու կտակը հայտնաբերվել է հնագույն ձեռագրում, որը հայտնի է Alexander Romance անունով:
Փաստաթուղթը գրված է հին հայերենով և թարգմանվել է հունարենից: Տվյալ փաստաթուղթը հիմնված է Մակեդոնացու կտակի վրա, որը հին աշխարհի ամենահայտնի քաղաքական մանդատներից է:
Այն փաստը, որ «Ալեքսանդրի վարք»-ը հիմնված է մեծ մասամբ առասպելների վրա, թույլ է տալիս ենթադրել, որ կտակի բնօրինակը դարերի ընթացքում փոփոխությունների է ենթարկվել: Հավանաբար, դրա վերջին տարբերակն է տեղ գտել վեպում: