Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում անցած շաբաթ կրոնական գործերով նախարարության օտար լեզուներով և բարբառներով հրատարակչությունների վարչությունը լույս է ընծայել Ղուրանի հայերեն թարգմանությունը:
Ըստ «Ակօս»-ի՝ արևելահայերեն և արևմտահայերեն թարգմանված Ղուրանը նախապես տպագրվել է 4000 օրինակով: Վարչության պետ Յըլդըրայ Քափլանը «Ակօս»-ի հետ զրույցում հայտնել է, որ այս ծրագիրն սկսել է երկու տարի առաջ, և Ղուրանն առաջին անգամ տպագրվել է իսպաներեն, քրդերեն և հայերեն լեզուներով: Քափլանը հայտնել է նաև, որ Ղուրանը թարգմանվելու է անգլերեն, ֆրանսերեն, ադրբեջաներեն, ռուսերեն և 16 այլ լեզուներով:
«Թարգմանչությունը տեխնիկական գործ է, ոչ բոլորը կարող են դա անել, դրա համար էլ հրատարակչության հետ զրուցեցինք, թե որ լեզվով կարող ենք թարգմանել: Խորհուրդ տվեցին հայերենը թարգմանել տալ այնպիսի մեկին, ով մայրենիի պես գիտի հայերենը, և թարգմանությունն արեց Յավուզ Այդընը, ով հայերեն լեզվի վերաբերյալ թեզ է գրել: Սակայն բոլորն էլ կարող են սխալվել: Չենք կարող ասել, որ գիրքն անսխալ է կամ անթերի: Հետևաբար, ինչ-որ սխալ լինելու դեպքում, մենք բաց են բոլոր քննադատությունների առաջ, հարկ եղած ուղղումն էլ պատրաստ ենք անել»,- ասել է Քափլանը:
Նա շեշտել է նաև, որ գրքի հայերեն հրատարակումը որևէ կապ չունի «1915 թվականի 100-րդ տարելիցի» հետ: Քափլանը հավելել է, որ Ղուրանի թարգմանությունը կախված է պահանջարկից: Թուրքիա ժամանած զբոսաշրջիկները մեծ հետաքրքրություն ունեն Ղուրանի նկատմամբ:
Նրա խոսքով՝ վերջերս մեծ պահանջարկ կա Ղուրանը հունարեն թարգմանելու ուղղությամբ:
Ի դեպ, սա Ղուրանի հայերեն առաջին թարգմաությունը չէ: Դրանցից մեկը 1911 թվականին տպագրված և Լևոն Լարենց Քիրիշչյանի կողմից ֆրանսերեն թարգմանված «Ղուրան. Մուհամեդի ինքնակենսագրությունը» գիրքն է: