Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժամանակ» թերթը գրում է.
«Նոյեմբերի 11-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց հերթական ժողովը, որին մասնակցած 61 արքեպիսկոպոսների եւ եպիսկոպոսների մեջ ներկա չէին Երուսաղեմի Հայոց պատրիարքության ներկայացուցչները։ Ո՞րն էր Երուսաղեմի պատրիարքության՝ Եպիսկոպոսաց ժողովին մասնակցելուց հրաժարվելու պատճառը։
Հիշեցնենք, որ դեռ անցած տարվա օգոստոսին Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհամ արքեպիսկոպոս Մանուկյանը Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղղված իր նամակում տարակուսանք էր հայտնել Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նուրհան արքեպիսկոպոսի հրաժարականի առնչությամբ։
Ապա պատրիարքը նշել էր, թե տարիների հետ համոզվել է, որ վեհափառ հայրապետին ավելի շատ հետաքրքրում են արտաքինն ու նյութականը։ Նամակից հետո պատրիարքը այս տարվա հունիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց առաջին անգամ։ Ավելի ուշ հարցազրույցում նա նշել էր, որ վեհափառի հետ հարաբերությունները բարելավվել են. «Մայր Աթոռը մեզ համար ամեն ինչից վեր է։ Սա ամեն մարդ թող լավ իմանա։ Հարցեր կարող են ծագել, ամեն ինչ լուծվող է»,- հարցազրույցում ասել էր պատրիարքը՝ իր այցը հիմնավորելով եպիսկոպոսաց ձեռնադրության հետ կապված հարցերի քննարկմամբ։ Եվ ահա Երուսաղեմի պատրիարքության կողմից ներկայացված՝ եպիսկոպոս ձեռնադրվելու երկու թեկնածուներից Պարետ Ծ վարդապետ Երիցյանի ձեռնադրումը վեհափառը մերժել է։ Հայոց կաթողիկոսի մերժման նամակը տարակուսանք է հարուցել Երուսաղեմի միաբանությունում, քանի որ երկար տարիներ Պարետ վարդապետը ծառայել է էջմիածնական թեմերում՝ Կալիֆոռնիա, Կանադա եւ այլն։
«Մենք երկու թեկնածու էինք ընտրել,որոնք կաթողիկոսին ներկայացրինք, որ անցյալ կիրակի մյուս երեք հոգու հետ, ովքեր ձեռնադրվեցին, մերոնք էլ ձեռնադրվեն։ Կաթողիկոսը երկուսից մեկի նկատմամբ իր վերապահումներն արտահայտեց, եւ դա է հարցը։ Մենք էլ հենց ուզում ենք իմանալ, թե ինչ պատճառաբանությամբ է մերժվում։ Եվ Եպիսկոպոսաց ժողովի հրավերը մերժվել է այս պատճառաբանությամբ»,- «Ժամանակի» հետ զրույցում նշեց Երուսաղեմի Հայոց պատրիարքության էկումենիկ եւ արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն, պատրիարքության պաշտոնական մամուլի խոսնակ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը՝ ավելացնելով, որ մյուս՝ հավանություն ստացած թեկնածուն եւս չի ուղարկվել Սբ Էջմիածին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: