|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Այսօր վաղ առավոտյան Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի պատվիրակությունը մեկնեց Անթալիա: Այսօր` ժամը 15:00-ին, թիմն առաջին մարզումը կանցկացնի` գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի ղեկավարությամբ:
Անթալյան հավաքին կմասնակցեն 24 ֆուտբոլիստներ, այդ թվում` երկու լեգեոներ` 23-ամյա իրանցի կիսապաշտպան Արշիա Ջաբբարին և 26-ամյա սերբ պաշտպան Դանիել Ստոյկովիչը:
Տեղեկացնենք, որ Անթալիայում «Ալաշկերտ»-ին կմիանան ևս երկու լեգեոներ ֆուտբոլիստներ` բրազիլացի 26-ամյա հարձակվող Վալդիր Դա Սիլվա Ֆիլյոն և 23-ամյա սերբ պաշտպան Ուրոշ Նենադովիչը:
Հիշեցնենք, որ Անթալիայում, մարզումներին զուգընթաց, «Ալաշկերտ»-ը կանցկացնի չորս ստուգողական հանդիպում: Թիմը Երևան կվերադառնա փետրվարի 13-ին: