Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Երեկ ցրտահարվել ու մահացել է 24 տարեկան երիտասարդ: Այդ մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հունվարի 29-ին` ժամը 02:50-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատ, որտեղից էլ` ոստիկանության բաժին, որ Սիսիանի շրջանի Շաղատ գյուղի շրջակայքում նա իր ընկերոջ հետ մոլորվել է, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ոստիկանության Սիսիանի բաժնի և հրշեջ փրկարարական ջոկատի կողմից իրականացվել են որոնողական աշխատանքներ:
Նույն օրը` ժամը 07:40-ին, Շաղատ գյուղից 1 կմ հեռու գտնվող դաշտերում հայտնաբերվել է ահազանգող քաղաքացին` 1991թ ծնված: Նա տեղափոխվել է հիվանդանոց, իսկ առավոտյան ժամը 8:00-ին Շաղատ գոյւղից 2 կմ հեռու գտնվել է ահազանգողի ընկերը` 1993թ. ծնված Ս.Դ-ի դիակը` ցրտահարված: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են, աշխատանքները շարունակվում են: