|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Այս գիշեր ցրտահարություն է եղել Արագածոտնի մարզում: Yerkir.am-ի հետ զրույցում մարզպետ Գաբրիել Գյոզալյանը նշեց, որ ծիրանենու ծաղիկները կիսաբաց են, ինչը նշակում է, որ ցրտահարությունը մասամբ է եղել: Ամեն դեպքում` վնասի չափը պարզ կդառնա երրորդ կամ չորրորդ օրը:
Մարզպետը կարծիք հայտնեց, որ ցրտահարվել է ծիրանենիներ մոտավորապես 15 տոկոսը. ջերմաստիճանն իջել է մինչև մինուս 7 աստիճան:
Ինչ վերաբերում է գյուղացիների կողմից կանխարգելիչ միջոցառումներին՝ ծխահարմանն ու առատ ոռոգմանը, Գաբրիել Գյոզալյանը նշեց, որ ոռոգման ջրի հետ կապված խնդիր կա` ջուր չկա, իսկ ծխահարումը կարելի է ասել, որ չի օգնում: