|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ, համաձայն ՀՀ հիդրոօդերևութաբանական և մոնիտորինգի պետական ծառայության տեղեկատվության, հանրապետության Տավուշի, Լոռու մարզերում և Սյունիքի նախալեռներում ապրիլի 17-20-ը ընկած ժամանակահատվածում` գիշերվա երկրորդ կեսից հետո, սպասվում է ջերմաստիճանի անկում` օդում մինչև 0 -2C0:
Նշված տարածաշրջաններում ցրտահարության հետևանքով կարող են տուժել ծաղկման փուլում գտնվող պտղատու այգիները: Հնարավոր վնասները կանխելու նպատակով նախարարությունը հորդորում է այգիներին հարակից ճանապարհների եզրերին կուտակել կիսաչոր բուսական մնացորդներ, պատրաստել ծխակույտեր և, դրանք տեղակայելով քամու ուղղությամբ, այրել այնպես, որպեսզի ամբողջ այգին պատվի կայուն ծխածածկույթով: Այնտեղ, որտեղ կա ոռոգման հնարավորություն, խորհուրդ է տրվում այգին առատ ոռոգել: Առաջարկվող միջոցառումները պատշաճ ձևով և ժամանակին կազմակերպելու դեպքում կարելի է բացառել վնասը: