կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-14 22:45
Հասարակություն

Վթար Վայոց ձորում. 18-ամյա երիտասարդ է մահացել

Վթար Վայոց ձորում. 18-ամյա երիտասարդ է մահացել

Հուլիսի 14-ին, ժամը 19.53-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: 

Դեպքի  վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հայտնում է ԱԻՆ-ը:

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, 18-ամյա Տիգրան Հովհաննիսյանը գյուղամիջյան ճանապարհին իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ձախ երթևեկելի գոտի և բախվել հաստաբուն ուռենու ծառին: Վթարի հետևանքով Տ. Հովհաննիսյանը մահացել է, իսկ ուղևորներ 16-ամյա Տալվորիկ Հովհաննիսյանը, 17-ամյա Գևորգ Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Նշվում է, որ տուժածներից մեկը զոհվածի եղբայրն է: