|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
15.01.2017թ. ժամը 23:30-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է 2016թ. դեկտեմբերի 30-ին ժամը 14:50-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով` ձախ այտի, պարանոցի վերին երրորդականի հետին մակերեսի հրազենային վիրավորում ստացած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Արտաշեսի Վարդանյանը:
Վերջինս Մարտունու զինվորական հոսպիտալից 31.12.2016թ. ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել ձախ այտի, պարանոցի վերին երրորդականի հետին մակերեսի հրազենային միջանցիկ վիրավորում՝ գլխուղեղային կոմա ախտորոշմամբ:
Առաջին կայազորային քննչական բաժնում ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ 31.12.2016թ. հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: