կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-30 17:25
Քաղաքական

Ֆելիքս Ցոլակյանը չհիշեց` երբևէ ինքն իրեն պարգևատրե՞լ է

Ֆելիքս Ցոլակյանը չհիշեց` երբևէ ինքն իրեն պարգևատրե՞լ է
Պարգևավճարներ միշտ էլ եղել են, օրինակ` մարզպետարաններում միշտ տվել են, ուղղակի գումարի չափն է խնդիրը. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
 
Հարցին, թե ինքն իրեն երբևէ պարգևատրե՞լ է, նա պատասխանեց, որ հիմա չի արել նման բան, իսկ նախկինում` չի հիշում: 
 
Հարցին, թե հիմա ինչո՞ւ չի պարգևատրել ինքն իրեն, գո՞հ չէր իր աշխատանքից, Ցոլակյանը պատասխանեց. «Հա, ես ինձնից գոհ չէի»։