|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջազգային կոալիցիայի ուժերը ոչնչացրել են Սիրիայում այդ ահաբեկչական կազմակերպության ղեկավարներից մեկին՝ Մահմուդ ալ-Իսաուիին: Այդ մասին հայտնել է Պենտագոնը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պենտագոնի տվյալներով՝ «Սիրիայում գտնվող ԻՊ-ի առաջնորդը և համակարգողը ոչնչացվել է սիրիական Ռաքքայում 2016 թվականի դեկտեմբերի 31-ին իրականացված ռմբակոծության արդյունքում»:
Ինչպես նշվում է, «Մահմուդ ալ-Իսաուին ԻՊ-ի վաղեմի անդամ էր, ով մինչև Ռաքքա տեղափոխվելը աշխատում էր Ֆալուջայում խմբավորման հետախուզական և մեդիա ենթակառուցվածքների համար»:
«Նա վերահսկում էր ԻՊ-ի ղեկավարների և խմբավորումների հսկողության տակ գտնվող տարածքների միջև ֆինանսական հոսքերը, ինչպես նաև աջակցում էր քարոզչական և հետախուզական գործողություններին»,- ասված է հաղորդագրությունում: