|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում Ջեյմս Մեթիսին հունվարի 1-ից կփոխարինի նախարարի առաջին տեղակալ Պատրիկ Շենահանը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ուրախ եմ հայտարարել, որ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը հունվարի 1-ից կդառնա Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար: Պատրիկը մեծ թվով ձեռքբերումներ է ունեցել փոխնախարարի պաշտոնում, իսկ մինչ այդ՝ «Boeing» ընկերությունում»,- գրել է նա:
Պենտագոնի ղեկավարի պաշտոնից իր հրաժարականի մասին Մեթիսը հայտարարել էր դեկտեմբերի 20-ին: Նա նշել էր, որ պաշտոնից հեռանում է նախագահի հետ տարաձայնության պատճառով: