|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հունվարի 1-ին Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում ահաբեկչություն իրականացրած հանցագործը Ուզբեկստանի կամ Ղրղզստանի քաղաքացիություն ունի. տեղեկացնում է Ստամբուլի ոստիկանությունը: Թուրք իրավապահները հրապարակել են ենթադրյալ ահաբեկչի լուսանկարը. տեղեկացնում է msn.ru-ն:
39 մարդու կյանք խլած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»` նշելով, որ դա վրեժխնդրության գործողություն էր «գիշերային ակումբում, որտեղ քրիստոնյաները նշում են իրենց հեթանոս տոները»:
Հարուցված գործով ներկայումս 8 մարդ է ձերբակալվել:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին Սանտա Կլաուսի դիմակով մարդը մտել էր Ստամբուլի Reina գիշերային ակումբը և ինքնաձիգից կրակ բացել այցելուների վրա: