|
Փոխարժեքներ
28 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայում ձերբակալել են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 11 անդամի:
Ըստ Demokrathaber-ի՝ ձերբակալվածների թվում են կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:
Ձերբակալությունների մասին իր ֆեյսբուքյան էջում բարձրաձայնել է Դեմիրթաշը: «Անվտանգության աշխատակիցները Դիարբեքիրի իմ տան դռան առջև են՝ բռնի ձերբակալման հրամանով»,- գրել է նա:
Կուսակցության ձերբակալված անդամներն են` Սելահաթթին Դեմիրթաշը, Ֆիգեն Յուքսեքդաղը, Իդրիս Բալուքենը, Նուրսել Այդողանը, Սըրրը Սյուրեյյա Օնդերը, Ֆերհաթ Էնջուն, Սելմա Ըրմաքը, Գյուլսեր Յըլդըրըմը, Զիյա Փիրը, Աբդուլլահ Զեյդանն ու Լեյլա Բիրլիքը:
Ձերբակալման ենթակա պատգամավորներ են նաև Ֆայսալ Սարըյըլդըզը և Թուղբա Հեզեր Օզթյուրքը, որոնք երկրից դուրս գտնվելու պատճառով դեռևս չեն ձերբակալվել:
Երկրի ներքին գործերի նախարարությունը հաստատել է ընդդիմադիր 11 պատգամավորի ձերբակալության մասին լուրը: