Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի փոխոսնակ Էդուրդ Շարմազանովն այսօր խորհրդարանում, անդրադառնալով Իրանի նախագահի՝ Հայաստան այցին, լրագրողներին ասաց, որ և՛ իրանական, և' հայկական կողմի մոտ շատ լուրջ ցանկություն կա զարգացնելու բարեկամական հարաբերությունները` թե' տնտեսական և թե' քաղաքական:
«Իրանը շատ առանցքային դերակատար է տարածաշրջանում` ոչ միայն որպես մեր հարևան երկիր, այլև, առհասարակ, մահմեդական աշխարհում: Մեր շահերից է բխում շարունակել զարգացնել բարեկամական հարաբերությունները: Այս ամսվա ընթացքում սպասվում է Իրանի նախագահի այցը Հայաստան, դրա մասին նաև նրանց լրատվամիջոցներն են ասել, նշվել է նրանց կողմից»,- ասաց Շարմազանովը:
Անդրադառնալով հարցին, որ ադրբեջանական SOCAR ընկերությունը ցանկանում է գնել Վրաստանի «Նավթի ու գազի կորպորացիա» պետական ընկերության ակցիաների 25 տոկոսը, նա նշեց, որ այդ հարցի վերաբերյալ վարչապետ Կարապետյանը ԱԺ-ում պատասխանել է պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին` շատ լակոնիկ և շատ ամբողջական, և ինքը ավելացնելու բան չունի:
Նշենք, որ վարչապետն ասել էր. «Եթե նման զարգացում լինի, մենք գիտենք, թե ինչ արգումենտներ ունենք` մեր հարևան երկրի հետ խոսելու։ Եթե 25 տոկոս սեփականությունը վաճառելու դեպքում մենք անհանգստություն արտահայտենք, ապա վտանգ ունենք առնվազն ոչ կոռեկտ գտնվելու, որովհետև դա իրենց սեփականությունն է, և իրենք մեկ քառորդն են վաճառում, բայց եթե զարգացումներ լինեն, մենք մեր արգումենտները կներկայացնենք»։