|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Այսօր կայացել է Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստը, որում քննարկվել են «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ստեղծման համատեքստում «Հայ ազգային կոնգրես» դաշինքի գործունեության հետ կապված հարցեր: Որոշվել է վերսկսել ՀԱԿ քաղխորհրդի նիստերի անցկացումը և դաշինքի ապագա ձևաչափի քննարկումը կուսակցության ձևավորման ավարտից հետո:
Կոնգրեսի տարածած մեկ այլ հաղորդագրության համաձայն` նորաստեղծ կուսակցությանը անդամակցելու ցանկություն է արդեն հայտնել 81 քաղաքացի:
«Անդամակցելով այս խմբին՝ մենք ողջունում ենք նախաձեռնող խմբի հայտարարությունը և հայտնում, որ կիսելով ստեղծվելիք կուսակցության գաղափարախոսությունը՝ պատրաստ ենք դառնալ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ և մասնակցել նրա ձևավորման աշխատանքներին»,- 81 քաղաքացիներն այս հայտարարության տակ են ստորագրել:
Ստորագրահավաքի հեղինակը «Ազատության հրապարակ» քաղաքացիական նախաձեռնությունն է: Այն տեղի է ունեցել Սարյան պուրակում: