Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 2022 թվականի տարեվերջին մանկապարտեզների դաստիարակներին եւ դայակներին տհաճ անակնկալ էր սպասվում: Բանն այն է, որ յուրաքանչյուր տարի դեկտեմբեր ամսին դաստիարակներն ու դայակները խորհրդանշական գումար էին ստանում որպես ամանորյա պարգեւավճար:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին մանկապարտեզներից ահազանգեցին, որ այս տարի որեւէ գումար չեն ստացել եւ ավելին, տեղում ներքին խոսակցություններ են ծավալվել, թեպատճառը բյուջեի սուղ միջոցներն են, որն էլ ծախսվել է ամանորյա զարդարանքի, Եվրատեսիլ 2022 մրցույթի կազմակերպման հետ կապված հարցերի վրա եւ արդյունքում պարգեւավճարի համար գումար չի մնացել:
Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գեւորգյանը հաստատեց, որ այս տարի պարգեւավճարներ չեն եղել: Սակայն վերջինիս խոսքով, դա պարտադիր բնույթ չի կրել, հետեւաբար որեւէ զարմանալի բան չկա: Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալը նշեց. «Նման որոշում կայացվում է բյուջեի հնարավորոթյուններից ելնելով, այս տարի այդպիսի որոշում է կայացվել: Դա պարտադիր բնույթ չի կրում, օրենքի որեւէ նման պահանջ չկա»: Իհարկե, միշտ էլ բոլոր պարգևավճարները պարտադիր բնույթ չեն կրում, բայց դրաք տրվում են անհրաժեշտաբար՝ հատկապես ամանորին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում