| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դոլարի՝ օրեցօր բարձրացող կուրսը կանխելու նպատակով իր քաղաքացիներին հորդորել էր «բարձերի տակ պահած դոլարները փոխանակել լիրայով»: Քաղաքացիները, հետևելով իրենց նախագահի կոչին, շտապել են փոխանակման կետեր:
Մի շարք առևտրականներ անգամ փորձել են նպաստել նախագահի կոչին՝ իրենց հերթին ակցիաներ կազմակերպելով: Օրինակ՝ դոլարը լիրայի փոխանակողները, ներկայացնելով իրենց կտրոնները, տվյալ ակցիան կազմակերպողից կարող են ստանալ անվճար շաուրմա և թան, սանրվածք, հարսանեկան փաթեթ և այլն:
Ակցիաներին ավելացել է ևս մեկը: Բուրսացի` շիրմաքար քանդակողն անվճար գերեզմանաքար է տրամադրում նրան, ով ներկայացնում է կտրոն՝ 2000 դոլարը լիրայի փոխանակելու մասին: Քանդակագործի խոսքով՝ շատ քաղաքացիներ դրական են նայում այդ «ակցիային»:
Էրդողանի հայտարարությունից հետո երկրի տարբեր հատվածներում գերեզմանի քարեր պատրաստող քանդակագործները «Դոլարդ փոխանակիր, անվճար գերեզմանաքար ստացիր» գրությամբ գովազդային պաստառներ են փակցրել իրենց խանութների պատերին: