|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի հարսանացուն` Քեյթ Միդլթոնը, ազատվել է աշխատանքից, որպեսզի հնարավորություն ունենա լիովին նվիրվելու առաջիկա հարսանիքին: Այս մասին գրում է Hello! ամսագրի բրիտանական հրատարակությունը` հղում անելով թագավորական ընտանիքի ներկայացուցչին եւ Քեյթի ընտանիքի մերձավորներին:
Արքայազնի սիրեցյալն աշխատում էր իր ծնողների Party Pieces ինտերնետ-ընկերությունում: Ըստ Բուկինգեմյան պալատի աղբյուրի` սիրահարները շատ ժամանակ են տրամադրում հանդիսության կազմակերպման հարցերին եւ «հիանալի գիտեն` ինչ են ուզում» սպասվող արարողությունից: Պարբերականի զրուցակիցն ընդգծել է, որ Քեյթն ու Ուիլյամը «ավանդական անգլիական հարսանիք» են նախապատրաստում: «Հույս չունենաք, թե աբբայությունում ռոկ խումբ է ելույթ ունենալու»,- ասել է աղբյուրը: Սպասվում է, որ արարողությանը կմասնակցի մոտ 1700 մարդ, հետո Ելիզավետա II թագուհին Բուկենգեմյան պալատում ընդունելություն կկազմակերպի 600-700 հոգու համար, իսկ երեկոյան տեղի կունենա տոնական ճաշկերույթ, պարերով` Ուիլյամի ու Քեյթի ամենամտերիմների համար: