|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Բելառուսը ՌԴ-ի շուկան հավասարեցրել է արտասահմանյան շուկաներին: Այսուհետև մի շարք ապրանքների հավաստագրումը կվերաբերի նաև ռուսական ընկերություններին: Օրենքը ուժի մեջ կմտնի փետրվարի 1-ից:
Կառավարության որոշումը ստորագրվել է հոկտեմբերին, բայց հասարակությունն այն սկսել է քննարկել միայն այժմ, երբ մատակարարները և արտադրողներն ահազանգ են հնչեցրել. գրում է Независимая газета-ն:
Հաստատվել է ապրանքների ցանկը, որոնց որակը պետք է համապատասխանի բելառուսական շուկայի պահանջներին: Ցանկում ներառված են կենցաղային տեխնիկա (սառնարաններ, հեռուստացույցներ, և այլն), օֆիսային տեխնիկա, ռադիոէլեկտրական սարքերի որոշ տեսակներ: Ցանկում են նաև օղին և գինին, հրդեհային անվտանգության միջոցները, որսորդական և սպորտային զենքը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն արդեն արձագանքել է նորամուծությանը և նշել, որ Բելառուսի պահանջը խախտում է ինտեգրացիոն պայմանավորվածությունները: