կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-01 10:27
Առանց Կատեգորիա

ԱԶԳ. Սիրիան դադարեցրեց թուրքական ապրանքների ներմուծումը

ԱԶԳ. Սիրիան դադարեցրեց թուրքական ապրանքների ներմուծումը

Այդ մասին երեկ «Ասադը պատժում է. էլ ոչ մի արտահանում Սիրիա» վերնագրով գրել է թուրքական «Դունյա Բյուլթենի» կայքէջը:

 

Հրապարակման մեջ նշվում է, որ թուրք-սիրիական հարաբերություններում առկա քաղաքական լարվածությունը փոխադրվել է տնտեսական ոլորտ: Սիրիան հայտարարեց, որ այսուհետեւ դադարեցնում է բոլոր տեսակի ապրանքների ներմուծումը Թուրքիայից, որոնց ընդհանուր ծավալը այս տարվա 8 ամիսներին կազմել է 1 մլրդ 150 մլն դոլար:

 

Թուրքական ապրանքների ներմուծումը դադարեցնելու որոշումը, ըստ կայքէջի, անձամբ ընդունել է Սիրիայի վարչապետ Ադիլ Սաֆարը, եւ սեպտեմբերի 22-ին հատուկ գրությամբ իրազեկել մաքսային բոլոր անցակետերը:

 

Ստամբուլի արտահանողների միության նախագահ Մուրադ Աքյոլն այդ ոոշումը գնահատելիս ասել է, որ դա տարածվում է թուրքական բոլոր տեսակի ապրանքների վրա, հետեւաբար իսպառ կանգ է առնում Թուրքիայից Սիրիա կատարվող արտահանությունը, ավելացնելով. «Մեր կարծիքով, սա քաղաքական որոշում է, ընդունվել է Թուրքիային պատժելու մղումով»: