Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Արմավիր քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում բացվեց ապրիլյան պատերազմում զոհված շարքային Գոռ Կիրակոսյանի հիշատակը հավերժացնող խաչքարը: Բացման արարողությանը ներկա էին Գոռի ծնողները, հարազատները, ընկերները, բարձրաստիճան պաշտոնյաներ:
Արարողության ժամանակ Գոռ Կիրակոսյանը հետմահու պարգևատրվեց ԵԿՄ հուշամեդալով, իսկ նրա մայրը՝ տիկին Գայանեն, ով Արևիկ գյուղի միջնակարգ դպրոցի երգեցողության ուսուցչուհին է, «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի կողմից պարգևատրվեց «Զինվոր հայրենյաց» մեդալով:
Գոռ Կիրակոսյանը ապրիլի 4-ի թեժ մարտերի ժամանակ հաց էր հասցրել Մատաղիսի դիրքերն ու հետդարձի ճանապարհին զոհվել: Զինծառայողի հոր՝ Կարապետ Կիրակոսյանի խոսքով՝ դեպքից մեկ ամիս առաջ որդին հրաշքով էր հակառակորդի գնդակից փրկվել: «Գոռը միշտ իր խոսքի տերն էր, վախ չուներ, ծառայությունն էլ է անվախ անցել: Մի անգամ փրկվել էր հակառակորդի գնդակից, ասել էր` ծառայությունց ավարտվի, գալու է, մատաղ անենք: Եղբորն էլ ասել էր, որ մոտն էնպիսի զգացում է` կարծես նորից ծնված լինի, բայց, արի տես, ապրիլի 4-ին գնդակը դիպավ…»,- պատմեց հայրը:
Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: