կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-18 11:28
Տարածաշրջան

Հայկական պատվիրակությունն այցելել է քրդամետ կուսակցության բրյուսելյան կենտրոն

Հայկական պատվիրակությունն այցելել է քրդամետ կուսակցության բրյուսելյան կենտրոն

Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության բրյուսելյան կենտրոնում ընդունել են Արեւմտահայոց ազգային համագումարի ներկայացուցիչներին:

Ըստ Demokrathaber-ի՝ հայկական պատվիրակության կազմում եղել են համագումարի նախագահ Սուրեն Սերայդարյանը, գլխավոր քարտուղար Սևակ Արծրունին, Հայաստանի խորհրդարանի անկախ պատգամավոր և կոնգրեսի՝ Հայաստանից ներկայացուցիչ Արագած Ախոյանը և Փոքր Ասիայի ժողովուրդների համերաշխության համակարգող Համո Մոսկֆյանը: Նրանց ընդունել են ԺԴԿ պատգամավորներ Ֆեյսա; Սարըյըլդըզը, Քեմալ Քաթաշն ու Եվրոպայում ԺԴԿ-ի ներկայացուցիչ Յասին Սուջան:

Հանդիպման ընթացքում հայկական կողմն իր բացասական վերաբերմունքն է հայտնել քրդամետ կուսակցության համանախագահների և պատգամավորների, ինչպես նաև Թուրքիայում հատկապես վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որոնք դեմոկրատիայի և մարդու իրավունքների խախտումներ են:

Համագումարի տարածած հայտարարության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կողմերի համար օրակարգային հարցեր: Հայկական պատվիրակությունը նաև իր մտագոհությունն է հայտնել Թուրքիայում տեղի ուենցող իրադարձությունների վերաբերյալ:

Արեւմտահայոց ազգային համագումարի ներկայացուցիչները բացահայտորեն  դատապարտել են քրդամետ համանախագահների ձերբակալությունն ու Թուրքիայում քուրդ ինքնության դեմ տեղի ունեցող գործողությունները:

Փակ հանդիպման մասին Demokrathaber-ի հետ զրույցում հայ պատգամավոր Արագած Ախոյանը նշել է, որ քրդամետ կուսակցության անդամների հետ հանդիպումը եղել է դրական և արդյունավետ:

«Հաշվի առնելով վերջին շրջանում Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները՝ ցանկացանք մեր համերաշխությունը հայտնել: Տեղեկացանք, որ այսօր ձերբակալվել է Վանի քաղաքապետ` մեր ընկեր Բեքիր Քայան: Սրանք մտահոգություն առաջացնող ցավալի իրադարձություններ են»,- նշել է Ախոյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին ապօրինաբար ձերբակալվել, հետագայում նաև կալանավորվել են ԺԴԿ համանախագահներ Սելահաթթին Դմեիրթաշը, Ֆիգեն Յուքսեքդաղն ու կուսակցության 8 պատգամավորներ: