կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-08 14:56
Տարածաշրջան

Արևմտյան Հայաստանը քվեարկել է հօգուտ քրդամետ կուսակցության

 Արևմտյան Հայաստանը քվեարկել է հօգուտ քրդամետ կուսակցության

Թուրքիայում կայացան խորհրդարանական ընտրությունները, և հայերին աջակցող քրդամետ` Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը մտավ խորհրդարան՝ անցնելով անհրաժեշտ 10 տոկոսից ավելի ձայների արգելքը:

Ուսումնասիրելով Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը ամենաշատ ձայն տված քաղաքների ցուցակը` yerkir.am-ը պարզեց, որ այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող հայկական քաղաքների մեծամասնությունը քվեարկել է հօգուտ քրդամետ կուսակցության:

Այսպես` հայկական Ադանա քաղաքում քրդամետ կուսակցությունը հավաքել է 13, 59 տոկոս ձայն, Գարահիսարում՝ 1,03, Աղրըում՝ Արարատ լեռան շրջանում ՝ 76, 76, Արդահանում՝ 29, 69, Արտվինում՝  2, 64, Բինգյոլում՝ 41,57, Բիթլիսում՝ 60,36, Կարինում՝ 17,67,  Այնթապում՝ 15,21, Իգդիրում՝ 55,62, Կարսում՝ 43,87, Կեսարիայում՝ 2,32, Քիլիսում՝ 3,36, Մալաթիայում՝ 7,92, Մարդինում՝ 72,64, Մուշում՝ 69,89, Սասունում՝ 46,60, Սղերդում՝ 65, 44, Ուրֆայում՝ 38, 74, Տրապիզոնում՝ 0, 84, Վանում՝ 74,59, իսկ քրդամետ կուսակցության կենտրոն համարվող հայկական Տիգրանակերտում՝  78, 67 տոկոս ձայն:

Կ.Պոլսում քրդամետ կուսակցությունը հավաքել է 12,47 տոկոս ձայն: