Փոխարժեքներ
29 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.97 |
EUR | ⚊ | € 414.58 |
RUB | ⚊ | ₽ 3.57 |
GBP | ⚊ | £ 497.66 |
GEL | ⚊ | ₾ 143.3 |
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ Դիլիջանում կառուցված` ԿԲ ուսամնահետազոտական կենտրոնի ծախսերը պետական բյուջեից չեն: «Որևէ լումա չի օգտագործվել դրա վրա: Դա հատուկ միտումնավոր շեղում է կատարվում, որ բոլորին ասեն, թե մենք էնտեղ ծախսեր ենք արել, ո՛չ, որևէ մեր քաղաքացու գրպանից վերցված փող չէ, որևէ մեկ քաղաքացու ուսերին բեռ չէ»,- ասաց ԿԲ նախագահը:
Անդրադառնալով իր` հնարավոր պաշտոնանկության մասին լուրերին` Ջավադյանը նշեց. «Էդ հարցի պատասխանը կարող եք ստանալ նրանցից, ովքեր այդ լուրը պատվիրել էր»:
Ըստ նրա` իր պաշտոնանկության հարցը չի քննարկվել: «Ո՞նց եք պատկերացնում, որ կառավարության ղեկավարի հետ ըտենց հարց քննարկվի: Նախ `կառավարության ղեկավարը դրա հետ կապ չունի, ինձ նշանակել է ԱԺ-ն և ԱԺ-ն էլ ներկայացրել է հանրապետության նախագահին»,- ասաց Ջավադյանը:
Հարցին՝ կադրերի ընտրության հարցը որոշում է Սերժ Սարգսյա՞նը, ԿԲ նախագահը պատասխանեց, թե ինքը չգիտի՝ ով ինչ է կարծում, կա օրենք, որի գերակայությունն է կարևոր:
Ջավադյանը, ով հսկայական միջոցների տեր է, պատասխանելով հարցին, թե ի՞նչ եղանակով է հարստացել, նշեց. «Ես 97 թվականից եմ ԿԲ-ում, մինչ այդ եղել եմ Առևտրային բանկի գործադիր տնօրեն և սեփականատեր, ինչի մասին շատ լավ գիտեք: Հետո ես այդ բանկը վաճառել եմ, իմ փայաբաժինը բաժանել եմ»: