|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վարդենիսում, ավագանու նիստին ընդառաջ, կրքերը թեժացել են։ Ավագանու անդամների միջև վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել։
Հիշեցնենք՝ այստեղ քաղաքական երեք ուժ է մասնակցել՝ «Ահարոն Խաչատրյան», «Միասնական Վարդենիս» դաշինքները և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ «Ահարոն Խաչատրյան»-ը և «Միասնական Վարդենիս»-ը կոալիցիա են կազմել և ունեն 14 մանդատ, ՔՊ-ն ունի 13 մանդատ։
«Կարեն Մկրտչյան, դու պիտի էս շենք չմտնես, կյանքդ կսարքեմ դժոխք, դու գլխովդ պատասխան կտաս։ Ես ասել եմ՝ ես իմ ձեռներով քեզ...»,-հայտարարեց ՔՊ-ական գործող քաղաքապետ Արամ Մելքոնյանը։
Ոստիկանները բերման են ենթարկում «Ահարոն Խաչատրյան» դաշինքը գլխավորող Ահարոն Խաչատրյանին և Կարեն Մկրտչյանին։