Փոխարժեքներ
12 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
7or.am-ը գրում է․
Տարիների հեռվից ոչ այնքան վաղ անցյալի իրադարձությունները երևակվում են այլ լույսի ներքո: Հատկապես, եթե նկատի ունենանք 2018-ին կատարվածը, փողոցային պայքարի միջոցով իշխանության զավթումը, դրանից ուղղակիորեն բխող հաջորդած զարգացումները, 2020-ի աղետը և 09.11.20-ին արձանագրված ու մինչ օրս ձգվող շարունակական կոշմարը:
Ի՞նչ էր տեղի ունենում 2008-ի փետրվարի վերջին տասնօրյակում, որ իրադարձային կուլմինացիային հասավ մարտի 1-ին: Ըստ էության, դա հետընտրական խմորումները բևեռացնելու և փողոցային տարբերակով, այդ թվում՝ ներքին ատելության բացահայտ սերմանմամբ, ակնհայտ բռնությունների, անկարգությունների հրահրման տարբերակով Հայաստանում իշխանությունը զավթելու կոնկրետ փորձ էր: Դա, կարելի է ասել՝ «մաքսիմում ծրագիրն» էր: Իսկ «մինիմում ծրագիրը» արյունահեղությունն էր:
Ի վերջո, պատահական չէր, որ անկարգությունների հրահրման առաջին դերերում Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի նկատելի «դեմքերն» էին, ինչպես օրինակ Նիկոլ Փաշինյանը կամ այդ ամենի վերաբերյալ վստահելիների միջոցով դեպքի վայրից «մարտական գործողությունների» հաղորդագրություններ ստացող ու այդ ամենից խիստ ոգևորվող Ալիկ Արզումանյանը (կհիշեք հանրահայտ ձայնագրությունները, այդ թվում «Լֆիկի բաներից ուտելու», այն է՝ անկարգության մասնակիցների կողմից թալանված «Երևան սիթի» սուպերմարկետից թռցրած «բարիքներից» համտեսելու մասին խոսակցությունը):
Բայց այս պարագայում հարցը այն չէ, թե 15 տարի առաջ ով էր «խաղաղ ցուցարար» ապահովում բարիկադավորվածների համար, ով էր «մարտական մասի» հանձնառուն, ով էր իր օբյեկտում զենք-զինամթերք կուտակել, որ հետո կողքի ջրավազանն էր լցրել, ովքեր էին «խաղաղ ցուցարարների» թիկունքից ոստիկանների վրա կրակում, և վերջիվերջո՝ ում «հոգին էր փառավորվել»՝ ոստիկաններից վահաններ կամ մահակներ խլելուց: Առավել ևս, որ անցած տարիներին այդ հարցերը, ամենատարբեր առիթներով ստացել են իրենց պատասխանը:
Արդեն 2018-ին ու հաջորդող տարիներին և հենց հիմա՛ կատարվող իրադարձությունների փորձով ծանրաբեռնված (ցավո՛ք), կարելի է վստահ ենթադրել, եթե ոչ՝ պնդել, որ 2008-ին հետընտրական ալիքի վրա փորձ արվեց տապալել Հայաստանն ու հընթացս «լուծել Ղարաբաղի հարցը», այսինքն՝ Արցախի հետ անել այն, ինչը արվեց և արվում է հիմա՝ Նիկոլ փաշինյանի գլխավորած իշխանության ու խմբակի միջոցով:
Հարկավ, կլինեն հակաճառողներ, թե՝ Տեր-Պետրոսյանը, իշխանության գալու դեպքում, այլ կերպ կվարվեր, իր սիրելի «փուլային տարբերակով» կգնար, կորուստները, միգուցե ավելի քիչ կլինեին, անարյուն կլիներ, առանց զոհերի (ինչպես Նիկոլ Փաշինյանը մի առիթով վերջերս խոստովանեց, թե՝ «ամեն դեպքում նույնն էր լինելու, բայց առանց զոհերի) և այլն, և այլն: Բայց խորքում իմաստը նույնն է. զիջումների գնալ Արցախի հարցում՝ այդպիսով խարխլելով Հայաստանի անվտանգության ապահովման ու պաշտպանության համակարգը, զրոյացնել Հայաստանի տարածաշրջանային կշիռն ու կտրել Ռուսաստանից և Իրանից, թուլացնել՝ թուրքական համակողմանի ազդեցության, անգամ՝ տիրապետության տակ մտցնելով: Այսինքն, այն՝ ինչ արվում է 2018-ից սկսած, մինչև 2020-ի պատերազմը համեմատաբար թաքուն, իսկ նոյեմբերի 9-ից հետո՝ անթաքույց՝ պարտությամբ հպարտանալու և այդօրինակ այլ անհեթեթ կոչերի ուղեկցությամբ, թրքացումն ու վիլայեթացումը որպես «խաղաղության օրակարգ» հրամցնելով:
Այդ նպատակադրման սցենարիստները հաջորդող տասնամյակում բավականին վերանայեցին նախորդ փորձի (2008-ի) քայլերը՝ «սխալների ուղղում» անելով, բռնությունից «առանց բռնության», «դատարկ ձեռքերի» (ու նաև՝ գլուխների) մարտավարության անցնելով, մի ամբողջ տասնամյակ ստապատիր քարոզչության ու մանիպուլյատիվ հնարքների վրա խաղալով (քավ լիցի, «խաղալու» տեղ էլ կար, նյութ էլ): Ավելին, տիկնիկավարներն ընտրեցին ու նաև փորձարկեցին «նոր լիդերի» մի քանի հնարավոր տարբերակ՝ տարիներ անց նրանց շարքից «առաջ քաշելով» ամենից անպատասխանատու, պոպուլիստ, ստախոս, Արցախը թշնամուն հանձնելու առումով ոչ մի բարդույթ չունեցող մեկին, որն էլ, հանրագումարում բերվեց իշխանության: Մեծ հաշվով, 2018-ին արվեց այն, ինչը չհաջողվեց 2008-ին, ըստ որում՝ 2008-ին չստացվեց բացառապես այդ ժամանակվա իշխանության ձեռնարկած թեպետ որոշ չափով ուշացած, բայց կտրուկ գործողությունների ու հակազդեցության պատճառով:
Իսկ 2008-ի մարտի 1-ին արյունահեղություն և 10 հայ մարդու կյանք արժեցած անկարգություններ հրահրելու առումով էական դերակատարում ունեցած Նիկոլ Փաշինյանը՝ տասը տարի անց հայտնվելով պետության ղեկին, արդեն ամբողջ երկիրն ու ժողովրդին տարավ սոսկալի աղետի ու արյունահեղության, ծանրագույն կորուստների... ու դեռ շարունակում է տանել: