Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զեկույց ներկայացրեց, որի հիման վրա որոշվեց ստեղծել հիմնադրամ, որը կզբաղվի մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ վիրավորված զինծառայողների ու նրանց ընտանիքների սոցիալական վիճակով: Հիմնադրամի միջոցները, ի թիվս այլ հնարավորությունների, կգոյանան` յուրաքանչյուր աշխատողի ամսական աշխատավարձից 1000 դրամ պահելով:
Կառավարության նիստից հետո լրագրողները աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեցին` արդյո՞ք այդ որոշումը լրացուցիչ սոցիալական բեռ չէ քաղաքացու համար:
«Ես կարծում եմ, որ նվազագույն աշխատավարձ ստացողների վրա այդ բեռը չի ընկնի: Իսկ արդեն մնացած քաղաքացիների աշխատավարձերից նախատեսված է` 1000 դրամի չափով»,- ասաց նախարարը:
Նա չհստակեցրեց` վճարումը կարո՞ղ է բեռ լինել քաղաքացու համար, թե՞ ոչ:
Հարցին, թե ինչո՞ւ 55 հազար դրամ և 1,5 միլիոն դրամ աշխատավարձ ստացողից նույն գումարն է պահվելու, Ասատրյանը պատասխանեց, թե հաշվարկները կատարվել են ֆիքսված գումարի շրջանակում:
Հարցին, թե ինչո՞ւ չորոշվեց պաշտոնյաների աշխատավարձերից ավելի շատ պահումներ կատարել, նախարարն արձագանքեց, թե դրանք մոտեցումներ են, որոնք կարող են քննարկվել: