|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Արթուր Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Զինվորականներին ապահովագրելու համար առաջարկվող նախագծային հիմնադրամի գործունեությունը թափանցիկ ու հանրային վերահսկելի դարձնելու համար առաջարկում եմ պարզ և լուծելի մեխանիզմ: Հաշվի առնելով, որ բոլոր աշխատողներս վճարելու ենք՝ հետևաբար պետք է տեսնենք, որ մեր վճարած գումարը մուտք է եղել:
Դրա համար, առաջարկում եմ, որ ստեղծվի on-line կայք կամ ՊՆ-ի կայքի վրա՝ համապատասխան դաշտ, որտեղ, համապատասխան սյունակում մուտքագրելով մեր անհատական տվյալները, օրինակ՝ սոցքարտի համարը, տեսնենք բոլոր ամիսների ու տարիների վճարները: Սա հեշտ լուծելի է, քանի որ աշխատելով՝ մեր աշխատավարձից բոլոր պահումներն արվում են հաշվապահության միջոցով:
Ամեն հիմնարկի հաշվապահություն ունենա այս ծրագրի՝ իր գաղտնաբառով մուտքը և համապատասխան դաշտերում մուտքագրի տվյալ աշխատավայրի աշխատողների փոխանցումները: Մենք էլ մեր դիտման դաշտով տեսնենք յուրաքանչյուրս մեր վճարումները: Բացի դա, նաև ընդհանրական՝ տեսնենք ամեն ամսյա հաշվետվություն՝ մուտքագրված-հավաքագրված գումարի չափի և նրա հասցեական բաշխման վերաբերյալ: Սա սպառիչ կլինի՝ վստահություն ներշնչելու համար»: