Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ սոցիալական կայքում հրապարակված մեկնաբանություններին:
Նա, մասնավորապես, նշում է.
«ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և Նարեկ Սամսոնյանի միջև հեռակա "հրաձգությունը" դատական հարցեր սկսելու երկուստեք անհագ ցանկությունը ինձ մոտ հետաքրքրություն առաջացրեց։ Հետաքրքիրը ոչ թե 290000 դրամի խաշի սեղանի հաշիվը, այլ այն, որ ԱԺ նախագահը հայտարարեց, որ մինչև ԱԺ պատգամավոր ընտրվելը ինքը շատ բարձր վարձատրվող աշխատավարձ է ունեցել։
Հիմա հարց։ Բա ո՞ւր է այդ աշխատավարձը, եթե տվյալ տարվա հունվարի 1-ից միայն 500,0 հազար վարկ է հայտարարագրված»:
Հայտարարագրի հղումն՝ այստեղ: