Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նիստում քննակվում է հարկային նոր օրենսգիրքը: Հիմնական զեկուցող` ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանին հարց ուղղեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, որին մտահոգում էր եկամտային հարկի նոր դրույքաչափերի հարցը: Ըստ նոր առաջարկի` չնչին չափով նվազում է մինչև 120 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդկանց եկամտային հարկի դրույքաչափը, փոխարենը` 120 հազար դրամից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողների եկամտային հարկի դրույքաչափը զգալիորեն աճում է: Այսինքն` մեկ միլիոն դրամ ստացողները տեղափոխվում են հարկման շատ ավելի բարձր դաշտ, իսկ դրա փոխարեն 200 հազարից ավելի ստացողները ավելի շատ եկամտահարկ են վճարելու, քան հիմա, և 200-ից մինչև 1 միլիոն դրամ ստացողները տուժելու են, մինչդեռ` 4 միլիոն դրամից ավելի ստացողների հարկման դրույքաչափը նվազելու է: Այսպիսով` ծանրանալու է միջին խավի բեռը: Հեղինե Բիշարյանը հարցրեց. «Չե՞ք կարծում, որ հարված է հասցվելու հենց միջին խավին»:
Վախթանգ Միրումյանը նշեց, որ եկամտային հարկի մասով չի դրվել նպատակ՝ ստանալ լրացուցիչ պետական եկամուտներ, ընդամենը առաջարկվում է տարբեր աշխատավարձերի մակարդակում վերաբաշխում կատարել:
«Մեր երկրում 401 հազար մարդ ստանում է մինչև 120 հազար դրամ, և եթե նրանց հարկային բեռը նվազում է, ՊԵԿ-ի վրա է բեռը ծանրանում, բնականաբար, դա պետք է փոխհատուցվի ավելի մեծ աշխատավարձ ստացողների հաշվին: Իհարկե, մենք չենք ասում, որ այն, ինչ առաջարկվում է, կատարյալ մեխանիզմ է, կարող են լինել նաև այլ առաջարկներ»,- ասաց Վախթանգ Միրումյանը: