|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով՝
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Աֆանդյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Սյունիքի մարզի դատախազի պաշտոնից: Արդարադատության երրորդ դասի խորհրդական Վազգեն Հարությունյանը նշանակվել է Սյունիքի մարզի դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնից:
Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Մարուխյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից:
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Տիգրան Ամբարյանը նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնից: Արդարադատության առաջին դասի խորհրդական Դավիթ Վեքիլյանը նշանակվել է Արագածոտնի մարզի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳՔ վարչության ավագ դատախազի պաշտոնից:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Հրաչյա Այվազյանը նշանակվել է Շիրակի կայազորի զինվորական դատախազ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
Արման Ասլանյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ:
Տավուշի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Տիգրան Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ անձնական դիմումի համաձայն: